Ապրիլի 3-ին ճրագալույցի պատարագ է մատուցվում Հայ առաքելական եկեղեցիներում: Ապրիլի 4-ին Սբ Հարության՝ Զատկի տոնն է: Հինգ տաղավար տոներից Սուրբ Զատիկը քրիստոնյայի կյանքում կարևոր և մեծագույն տոն է: Մեծ Պահքի վերջին շաբաթը կոչվում է «Ավագ շաբաթ» կամ «Չարչարանաց շաբաթ»: Շաբաթվա յուրաքանչյուր օրը ներկայացնում է Փրկչի` Հիսուս Քրիստոսի երկրային կայնքի վերջին օրերը և հավատացյալներին մոտեցնում է Սուրբ Հարության հաղթանակին: Այս շաբաթվա ընթացքում տեղի են ունենում փրկության համար ամենակարևոր իրադարձությունները: Ավագ շաբաթը բացահայտում է, որ իրականում պետք է ապրել բոլոր այն պատվիրաններով և պատգամներով, որ Քրիստոս փոխանցեց մարդկությանը: Ավագ շաբաթ օրը հիշատակվում է Հիսուսի թաղումը և գերեզմանի կնքվելը: Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով ու դրվում գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ քանի որ ըստ հրեական օրենքի շաբաթ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի մարմինը: Քրիստոս գերեզ...