ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻՏ ԼՈՒՍԱՎՈՐԻ ՄԵՐ ՀԵՐՈՍ ԱԽՊԵՐ։ ՌՈՒԴԻԿ ՂԱՐԻԲՅԱՆ

Պատերազմը չի ավարտվել ...

Յուրաքանչյուր հայ` մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք: 

Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով: Հաղթանակ, որը կտրվի ոչ միայն զենքի, այլ նաև գիտելիքի ու միասնականության շնորհիվ: 

❗Դիմում եմ աշակերտներին ու ուսանողներին: Այսուհետ սովորում ենք մեր առավելագույն ուժերի չափով, ոչ թե ուղղակի դիպլոմի կամ հետագալում աշխատանք ունենալու համար: Ուսուցչին/դասախոսին պիտի պահանջենք մեզ կրթել, մեզ կիրթ սերունդ է անհրաժեշտ:

Միջազգային մրցույթների առաջին հորիզոնականները մեր դրոշին են սպասում:

Հիշեք ❗ Հայաստանը դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների ու ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժն ուղղել կրթելու և կրթվելու վրա: 

Ես հավատում եմ քեզ՝ իմ հայ ազգի ներկայացուցիչ: Մենք կհանդիպենք տարիներ անց, մեր երկիրը շենացնելու ժամանակ:

Ու թե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու 😏❤🇦🇲

Պատերազմը չի ավարտվել...ՌՈՒԴԻԿ ԴԱՐԻԲՅԱՆ 

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԳՅՈՒՂ ԽՈԺՈՌՆԻ ՎՐԱՍՏԱՆ

Խոժոռնի գյուղի,որոշ փողոցներ նույնպես վերանորոգվել է։

#ԽՈԺՈՌՆՈՒ ԲՌՆՉՔԻՆ