ԳՅՈՒՂ ԽՈԺՈՌՆԻ ՎՐԱՍՏԱՆ
Խոժոռնի, միջնադարյան բերդ-բնակավայր Գուգարքի Ծոբոփոր գավառում, այժմյան Խոժոռնի (Վրաստան, Մառնեուլի շրջանում) հայաբնակ գյուղի տեղում, Բերդաձորից հյուսիս։ XI դարից պատկանել է Զաքարյաններին, եղել նրանց տոհմական և հոգևոր կենտրոնը։ Գյուղի անվան ծագումը շատ պատմաբանաներ՝ Գառնիկ Շախկյան, Եղիշե Սահակյան և այլն կապում են Հայկ Նահապետի որդու ՝ Խոռի անվան հետ: Ըստ Խորենացու, Խոռը Հայկ նահապետի որդին էր, Խոռի սերունդը կոչվեց Խոռխոռունիներ, որոնք հայտնի իշխանական տոհմի անվանումն է: Ըստ ավանդության Խոռը հիմնվեց Հայաստանի հյուսիսում, կառուցեց մի ավան որը կրեց նրա անունը՝ Խոռ: Այն հետագայում դարձավ Խոժոռնի: Խոռի անվան հետ է կապվում նաև Խոժոռնիից ոչ այնքան հեռու գտնվող Խորակարետ հոյակերտ վանքը, որը հնում կրել է տարբեր անուններ՝ Խոռակերտ, Խոռի վանք, Խոռխոռակերտ և այլն:
Այժմյան Խոժոռնիում պահպանվել են միանավ (բլրի վրա) և խաչաձև՝ զույգ ավանդատներով գմբեթավոր (XI դար) եկեղեցիները։ Գմբեթավոր եկեղեցին գտնվում է խոժոռնի գյուղի եզրին, հայ-վրացական ներկայիս սահմանից ոչ այնքան հեռու: Կառուցված է խոշոր, կիսամշակ բազալտ քարերով։ Պատերի շարվածքում օգտագործվել են վաղ միջնադարի բարձրարվեստ քանդակազարդ կոթողներ։ Արևելյան ճակատին, բեմի լուսամուտի վերևում, կա կտիտորական բարձրաքանդակ՝ եկեղեցու մանրակերտը ձեռքերին բռնած իշխանի և եպիսկոպոսի պատկերով։ Եկեղեցուց ոչ հեռու անհատ նշանակությամբ քառակողմ մի շինություն կա, որը կարող էր լինել հոգևոր ծառայությունն իրականացնողի կացարանը: Ցավոք 90-ականներին անհատ մարդիկ պատերից քերել են հայերեն արձանագրությունները, փոքրածավալ որմնաքանդակները: եկեղեցու դեմ հանդիման, Հայաստանի Հանրապետության տարածքում, անտառի մեջ է գտնվում Խոժոռնիի ամրոցը: Խոժոռնի գյուղի մոտ պահպանվել են նաև հին խաչքարեր։

Комментарии
Отправить комментарий