Կյանքը Վրաստանի կարանտինային շրջանների հայաբնակ գյուղերում:Գիտա Էլիբեկյան 26 Մարտի, 2020, Վրաստանի կարանտինային գոտի հայտարարված Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանի բոլոր բնակավայրերում այս պահին ջերմաչափումներ են իրականացվում։ «Ռադիոլուրին» հայաբնակ գյուղերի բնակիչներն ասել են, որ իրենց մոտ խուճապ չկա, մթերային խանութները բաց են, գյուղացիները սկսել են աշխատանքներն իրենց այգիներում ՝ հնարավորինս կապը խզելով Մառնեուլիի կենտրոնի հետ, որը այսօր համարվում է վարակի ևս մեկ՝ նոր աղբյուրի էպիկենտրոն։ Վրաստանի Մառնեուլիի շրջկենտրոնից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի սահմանակից Աղքյորփի գյուղում բնակիչները հաղորդագրություն ստացան վրացերեն ու ադրբեջաներեն լեզուներով, որ շրջանը որտեղ ապրում են իրենք, խիստ կարանտինային գոտի է հայտարարվել։ Հայաբնակ այս գյուղի բնակիչ Աննա Թանդարյանը «Ռադիոլուրին» ասում է, որ ավագ սերունդը, ով չի տիրապետում երկրի պետական լեզվին, մի փոքր ուշ իմացավ, թե ինչ է կատարվում։ Տեղաշարժի արգելք, սակայն Մառնեուլիի ներսում, չկա․ «Ամեն ինչ բաց է, ըստ իս...