Խոժոռնի, միջնադարյան բերդ-բնակավայր Գուգարքի Ծոբոփոր գավառում, այժմյան Խոժոռնի (Վրաստան, Մառնեուլի շրջանում) հայաբնակ գյուղի տեղում, Բերդաձորից հյուսիս։ XI դարից պատկանել է Զաքարյաններին, եղել նրանց տոհմական և հոգևոր կենտրոնը։ Գյուղի անվան ծագումը շատ պատմաբանաներ՝ Գառնիկ Շախկյան, Եղիշե Սահակյան և այլն կապում են Հայկ Նահապետի որդու ՝ Խոռի անվան հետ: Ըստ Խորենացու, Խոռը Հայկ նահապետի որդին էր, Խոռի սերունդը կոչվեց Խոռխոռունիներ, որոնք հայտնի իշխանական տոհմի անվանումն է: Ըստ ավանդության Խոռը հիմնվեց Հայաստանի հյուսիսում, կառուցեց մի ավան որը կրեց նրա անունը՝ Խոռ: Այն հետագայում դարձավ Խոժոռնի: Խոռի անվան հետ է կապվում նաև Խոժոռնիից ոչ այնքան հեռու գտնվող Խորակարետ հոյակերտ վանքը, որը հնում կրել է տարբեր անուններ՝ Խոռակերտ, Խոռի վանք, Խոռխոռակերտ և այլն: Այժմյան Խոժոռնիում պահպանվել են միանավ (բլրի վրա) և խաչաձև՝ զույգ ավանդատներով գմբեթավոր (XI դար) եկեղեցիները։ Գմբեթավոր եկեղեցին գտնվում է խոժոռնի գյուղի եզրին, հայ...
Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Խոժոռնի ու Զեմո, Քվեմո Ղուլարի գյուղերում ջրամատակարարման հարցը լուծելու համար: Ընդհանուր առմամբ՝ գյուղերում ջրամատակարարման համար առանձնացվել է 1 712 341 լարի։փետրվարի 19 ին հայտարարված է մրցույթ մրցույտի ավարտից հետո 150 օրվա ընդացքում պետք է լուծվի ջրի խնդիրը։
Խոժոռնի գյուղի դպրոցի ներսում կառուցվել է այգի և առաջին անգամ հենց այս այգում կկայանա վերջի զանգի արարողությունը։Կարծես գյուղը սկսում է կամաց կամաց նորից շնչել։ հիանալի նախաձեռնություն շնորհակալություն այս ամենը իրագործողներին։Khojorni TV
Комментарии
Отправить комментарий