ՇԱՎԱՐՇ ՂԱՐԻԲՅԱՆ
Շնորհավորում ենք Շավարշ Ղարիբյանին և նրա ծնողներին,Շավարշին մաղթում ենք հաջողություն ։ Կայացավ ամբողջ Վրաստանի մասշտաբով կազմակերպված Վրացական երգի մրցույթը`<երգիր ինձ հետ տանը միասին> խորագրով։Մրցույթի կազմակերպիչներն էին երտասարդ կոմպոզիտոր Նուկրի Կարկաձեն և երաժշտության դասագրքերի հեղինակ,կոմպոզիտոր Մաիա Օթիաշվիլին։Այս մրցույթին մասնակցել է Խոժոռնու միջնակարգ դպրոցի 6_րդ դասարանի աշակերտ Շավարշ Ղարիբյանը։Որն էլ արժանացել է<<ժյուրիի համակրանք>> նոմինացիայի առաջին տեղին։ԵՎ որպես նվեր,կոմպոզտոր Նուկրի Կարկաձեն Շավարշ Ղարիբյանի համար կգրի երգ և հնարավություն կտա այն ձայնագրել մասնագիտական ստուդիյաում։Կկայանա նաև մեծ համերգ,որին կմասնակցեն բոլոր մասնակիցները։