«Եթե մենք ուզում ենք, որ շուկան աշխատի, մենք պետք է հետևենք բոլոր առաջարկություններին․ Զաուր Դարգալի

Այսօր ՝ ապրիլի 27-ին բացվել է Մառնեուլիի մեծածախ շուկան։ Շուկայի մուտքի մոտ քաղաքացիները ջերմաչափվել են։ Քաղաքապետարանի ներկայացուցիչները դիմակներ են բաժանել և բոլոր այն մեքենաները, որոնք շուկա են մտել աղտահանվել են հատուկ լուծույթով։
Մառնեուլիի քաղաքապետն ասել է , որ 15 հոգուց բաղկացած խումբ աշխատում է շուկայի տարածքում:
«Մարդկանց հոսքը մեծ է, բայց մեր առաջարկները առավելագույնս պահպանվում են: Մենք այստեղ ամեն օր վերահսկելու ենք իրավիճակը: Մեզ և բնակչության համար շատ կարևոր էր շուկան բացելը, բայց եթե ուզում ենք, որ շուկան աշխատի, մենք պետք է հետևենք բոլոր առաջարկություններին: Եթե մենք չհետևենք այս առաջարկություններին, այս շուկան չի գործի»:
Մառնեուլիի քաղաքապետը բնակչությանը կոչ է արել շուկայի տարածք մուտք գործելիս հետևել սոցիալական հեռավորությանը և դիմակ կրել:
«Սա շատ կարևոր է, սա հանրային գործ է: Եթե մենք ուզում ենք, որ այս շուկան աշխատի, մենք պետք է միասին կանգնենք և ամեն ինչ անենք դրա համար: Եթե խախտվի բնակչության անվտանգությունը, մենք ստիպված կլինենք փակել շուկան»:
Զաուր Դարգալին ասել է, որ Մառնեուլիի քաղաքապետարանը իր բոլոր ռեսուրսներով ներգրավված է շուկայի բացման գործընթացում:
Մառնեուլիի գյուղերի բնակիչները, որոնք քաղաքի և շուկայի փակման պատճառով դժվարանում էին գյուղմթերք վաճառել, այսօրվանից հնարավորություն կունենան իրենց արտադրանքը վաճառել Մառնեուլիի շուկայում: Մառնեուլիի քաղաքապետը բացատրում է, որ մատակարարող ընկերությունները կշարունակեն մտնել քաղաքապետարան, և բնակչությունը կկարողանա վաճառել ապրանքը ողջ Վրաստանում:
Մարտի 23-ին Մառնեուլիի համայնքն անցել է խիստ կարանտինային ռեժիմի։ Համայնքը փակ է: Մառնեուլիի մուտքերի մոտ կա 12 անցակետ:

27/04/2020

Комментарии

Отправить комментарий

Популярные сообщения из этого блога

ԳՅՈՒՂ ԽՈԺՈՌՆԻ ՎՐԱՍՏԱՆ

Խոժոռնի գյուղի,որոշ փողոցներ նույնպես վերանորոգվել է։

#ԽՈԺՈՌՆՈՒ ԲՌՆՉՔԻՆ